Անհավանական պատիժ՝ ամուսնական անհավատարմության դիմաց

Անհավանական պատիժ՝ ամուսնական անհավատարմության դիմաց

Կոլումբիայում կինը խայտառակել է ամուսնուն՝ վրեժ լուծելով նրանից՝ ամուսնական անհավատարմության համար։ Կւնը ամուսնուն բռնացրել է մոթելում մեկ այլ կնոջ հետ։ Ամուսինը խնդրել է ներել իրեն։ Կինը համաձայնել է ներել եւ չամուսնալուծվել, սակայն ապահարզանի սպառնալիքով պայման է դրել ամուսնու առաջ։ Որպես տույժ անհավատարմության համար նա ամուսնուն ամբողջովին մերկ կապել է մեքենայի վերին մասում գտնվող բեռնաթափքից ու այդ վիճակով պտտեցրել ողջ քաղաքում։ Տեղի ոստիկանությունը միջամտել է եւ տուգանել ամուսնուն էլ, կնոջն էլ՝ անվայելուչ պահվածքի համար։