Թևոնյանը մի պահ մոռացավ վարչապետին «մեծարգո» ասել. Արարատն ու Արագածոտնը նոր մարզպետ ունեն

Թևոնյանը մի պահ մոռացավ վարչապետին «մեծարգո» ասել. Արարատն ու Արագածոտնը նոր մարզպետ ունեն

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախ Սերգեյ Մովսիսյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին հարցը, որն ընդունվեց միաձայն, ապա ներկայացրեց Սեդրակ Թևանյանին, որը Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոյանին որդին է, Արարատի մարզպետ նշանակելու մասին հարցը: Սա ևս ընդունվեց միաձայն: Երկու նորանշանակ մարզպետներն էլ շնորհակալություն հայտնեցին վստահության համար: Իսկ Թևոնյանը մի պահ նույնիսկ շփոթվեց և Նիկոլ Փաշինյանին «մեծարգո պարոն վարչապետ» ասելու փոխարեն ասաց ուղղակի «պարոն վարչապետ», հետո շատ արագ շտկեց իրեն` դիմելով որպես «մեծարգո պարոն վարչապետ», քանի որ Սերգեյ Մովսիսյանն, օրինակ, առանց սխալվելու, առաջին իսկ փորձից Փաշինյանին այդպես էր դիմել: