#Եսեմծեծել, #Մենքենքծեծել Դաշնակցականների ֆլեշմոբ-ը

#Եսեմծեծել, #Մենքենքծեծել Դաշնակցականների ֆլեշմոբ-ը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը եւ այլ ՀՅԴ–ականներ ներկայացել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հայտնելու, որ իրենք են ծեծել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին։

«Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած, բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի...»։

Հիմա Դաշնակցականները ֆլեշ-մոբ են սկսել և զանգվածաբար գրում են «#Ես եմ ծեծել, #Մենքենքծեծել» հղումով գրառումներ։