Լուսինե Հարոյանը Կենտրոնում ստացել է 80 ձայն

Լուսինե Հարոյանը Կենտրոնում ստացել է 80 ձայն

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը թիվ 4 ընտրատրատարածքում ՝ ռեյտինգային ընտրակարգով ստացել է 80 ձայն։ Հարցին, թե ինչո՞վ է բացատրում 80 ձայնը, Լուսինե Հարոյանն ասաց․ «Գիտեք՝ մենք վերահաշվարկի դիմում ենք ներկայացրել, հիմա , երբ այդ արդյունքները պարզ կլինեն, նոր այս հարցով խնդրում եմ ինձ զանգահարեք»։

Նշենք, որ «Մենք» կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանն էլ թիվ 1-ում 500 ձայնից պակաս էր ստացել, իսկ, օրինակ, մեկ այլ կուսակցության՝ ՔԺՎԿ առաջին դեմքն Արարատում ստացել էր 183 ձայն։