Զանգովի արդարադատություն չկա՞                                                                                              

Զանգովի արդարադատություն չկա՞                                                                                              

Դեկտեմբերի 1-ին Գորիսում  նախընտրական քարոզաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը:

Իսկ ավելի ուշ դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության  ու Արցախը հանձնելու մեջ: Իսկ ահա այսօր ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը`  հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի  մամուլի ասուլիսի  ընթացքում  հնչեցրած հայտարարությունը, մասնավորապես՝  մեջբերում եմ Շահնազարյանի խոսքից՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ Ձեզ  ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»: 

Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա: 
Կոնկրետ Շահնազարյանի մասով փաստ է, որ ԱԱԾ –ն կատարում է վարչապետի պատվերը:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան