Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել

Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն պահանջել է անհապաղ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման գործողությունները քննարկելու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ «Հանձնարարել եմ ՄԱԿ-ում իսրայելական պատվիրակությանը ԱԽ արտահերթ նիստ հրավիրել «Հըզբոլլահի» գործողությունները քննարկելու համար»,- ասված է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ։ Ըստ հաղորդման, Նեթանյահուն նաեւ քննարկել է ամերիկյան կողմի հետ ընդդեմ տարբեր խմբավորումների նոր սանկցիաների կիրառման հնարավորությունները։