Քոչարյանին չկալանավորեցին
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելության հիմքով վերացնելու վերաբերյալ քննությունը։ Այն կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդմիջումից հետո դատախազները ներկայացրել են իրենց դիրքորոշումը բողոքների վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված ներկայացրել է նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև մնացած դատախազները։
Պաշտպան Արամ Օրբելյանն ընդգծեց, որ դատախազների տեսակետն այն է, որ Քոչարյանն այս փուլում պետք է մնա կալանքի տակ։ Նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը, ճնշումներ գործադրել և կարող է թաքնվել նաև նախաքննող մարմնից։ Արամ Օրբելյանը սա հիմնավորված չհամարեց։
Կարծիքներ