Սպառնալիքների տակ հրաժարվել է կատվից

Սպառնալիքների տակ հրաժարվել է կատվից

«Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ճնշման տակ հրաժարվել է իր կատվից։ Այս մասին հայտնում է Freedom for Assange կայքի խմբագիր Հաննա Յոհանսոնը։

Մասնավորապես, Ասանժը կատվին փոխանցել է իր փաստաբաններին՝ խնդրելով ապահով վայրում նրան տեղավորել, մինչեւ լավ ժամանակներ։

Ըստ Յոհանսոնի, ներկայումս Ասանժի կատուն գտնվում է Ասանժի հարազատների մետ։ Այս փաստը զայրացրել է «Վիքիլիքսի» հիմնադրի կողմնակիցներին, որոնք անընդունելի են համարել դեսպանատան աշխատակիցների ճնշումները։