Լրագրողին բանտարկել են՝ միտինգը դիտելու համար

Լրագրողին բանտարկել են՝ միտինգը դիտելու համար

Ադրբեջանում լրագրող Աֆղան Սադիքովին դատապարտել են 30-օրյա կալանքի այն բանի համար, որ վերջինս հետեւել է բողոքի ակցիային, որը ընթանալիս է եղել Իլհամ Ալիեւի նստավայրի առաջ։ Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը։

Ուշագրավ է այն, որ լրագրողին նման պատժաչափ դատարանը նշանակել է` ընդունելի համարելով «ոստիկանության օրինական հրահանգներին չենթարկելու» հանգամանքը, որն էլ եղել է լրագրող Սադիքովի դեմ ներկայացված մեղադրանքի հիմքը։

Պարբերականի հետ զրույցում լրագրողի կինը հայտարարել է, որ իր ամուսինը պարզապես հետեւել է շեհիդների ծնողների բողոքի ցույցին` նախագահական նստավայրի առաջ եւ մասնակից չի եղել։