Առաջին խախտումներ․ վարչական ռեսուրսի օգտագործում

Առաջին խախտումներ․ վարչական ռեսուրսի օգտագործում

Ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական հանձնաժողովի (ԸՕՎՀՀ )

ԹԻՎ - 1 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հիմք ընդունելով թավշյա, ոչ բռնի եւ ժողովրդական հեղափոխության գաղափարական արժեքները՝ արձանագրում ենք, որ արդեն իսկ տեղի են ունենում հայաստանցուս ընտրական իրավունքի խախտումներ, մասնավորապես՝

1. վարչական ռեսուրսների օգտագործում՝ հիմնականում ՔՊ-ի կողմից, այն են.

- վարչապետի պաշտոնակատարի ուղղակի քարոզչությունն ընտրողների հետ հանդիպումներում՝ իր լիազորությունների կատարման ընթացքում

- պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված քաղաքական եւ հայեցողական պաշտոնյաների անունների հրապարակումը, որն ըստ էության անուղղակի քարոզչություն է այդ պաշտոնյաների լիազորությունների իրականացման ընթացքում:

2. Ծառայությունների մատուցման խոստումներ, ինչն իրականացնում է ԲՀԿ-ն սոցիալական ցանցերի օգնությամբ։

3. Քարոզչության իրականացում ՔՊ-ի, ԲՀԿ-ի եւ «Սասնա ծռեր»-ի կողմից՝ նախընտրական քարոզչությունից դուրս ժամանակահատվածում, չնայած նրան, որ միայն վերջիններիս մոտ է դա հասկանալի:

Ելնելով վերը շարադրվածից՝ սույն եզրակացությունը ներկայացնում ենք ԿԸՀ՝ [email protected], ակնկալելով, որ այն չի դրսեւորի իր պատմական անգործությունը, եւ միաժամանակ առաջարկում ենք տալ պարզաբանումներ ԸՕ հետեւյալ դրույթների վերաբերյալ․

1. Հ. 19-ի 2-րդ մասը նախընտրական քարոզչությամբ չսահմանափակված ժամանակահատվածի մասին, այն է՝ ի՞նչ է դա։

2. Հ.հ. 20 եւ 21-ը սոցիալական ցանցերի առնչության մասին, այն է՝ անկառավարելի՞ են դրանք։

3. «Յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը» դրույթը հ. 48-ի 3-րդ մասում, այն է՝ վերաբերո՞ւմ է դա ՀՀ այն ընտրողին, որը գտնվում է արտերկրում:

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու արդար ընտրությունների պայմաններում:

«Մարդու իրավունքներ - 96» կուսակցության