Նավթի գինը համաշխարհային շուկայում շեշտակի անկում է ունեցել

Նավթի գինը համաշխարհային շուկայում շեշտակի անկում է ունեցել

Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է գրեթե 5 տոկոսով։ Ինչպես վկայում են միջազգային բորսայական տվյալները, Brent տեսակի նավթի մեկ բարելը էժանացել է 4,7 տոկոսով եւ կազմում է 63,38 դոլար, իսկ WTI տեսակի նավթի գնանկումը կազմել է 4,25 տոկոս եւ մեկ բարելն արժե 54,79 տոկոս։ Մասնագետները կարծում են, որ գնային նման տատանումը պայմանավորված է մի կողմից ԱՄՆ նավթի արդյունահանման ծավալների աճով, մյուս կողմից էլ ՕՊԵԿ-ում որոշումների հարցում եղած անորոշությամբ։ Դերակատարություն ունի նաեւ Իրանի դեմ սանկցիաների կիրառումը։