Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը

Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել մանդատը վայր դնելու մասին։ Ուրիխանյանը գրել է.

 «Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:

Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով»։