Ձերբակալել են այն բանի համար, որ ասել է՝ Ձմեռ Պապի չկա

Ձերբակալել են այն բանի համար, որ ասել է՝ Ձմեռ Պապի չկա

Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում տղամարդուն ձերբակալել են այն բանի համար, որ նա հայտարարել է, որ Ձմեռ Պապի, կամ Սանտա Կլաուս գոյություն չունի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Դեպքը տեղի է ունեցել Կլիբերն քաղաքում, որտեղ ընթացել է «Նախաճաշ Սանտայի հետ» արարողությունը։ Տղամարդը հայտարարել է, թե միթե ծնողները հանդուրժելու են, որպեսզի իրենց երեխաները խաբվեն «կեղծ Սանտայով» եւ արդյոք նրանք գիտեն, թե ով է Հիսուսը։ Ոստիկանությունը տղամարդու արարքը որակել է որպես խուլիգանություն եւ ձերբակալել նրան։