Ստամբուլի մոտ հիտլերյան սուզանավը հայտնաբերվել է 97-ամյա հրամանատարի պատմելով

Ստամբուլի մոտ հիտլերյան սուզանավը հայտնաբերվել է 97-ամյա հրամանատարի պատմելով

Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի նկարահանող խմբի ղեկավար Հաքան Ասլանը РИА Новости-ի հետ զրույցում մանրամասներ է պատել գերմանական U-23 սուզանավի հայնաբերման մասին, որ նացիստները ջրասույզ են արել 1944 թվականին:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Աքին» փրկարարական-որոնողական նավը Սև ծովում, Ստամբուլից ոչ հեռու, հայտնաբերել խորտակված գերմանական U-23 սուզանավը: «2010 թվաանին մենք Սև ծովի ջրերում նկարահանում էինք 1944 թվականին թուրքական զորքերի խորտակած U-20 սուզանավը: Այդ օրերից մեզ հետաքրքրեց նաև գերմանական U-19, և U-23 սուզանավերի թեման:

Մեզ հաջողվեց Գերմանիայում գտնել U-23-ի հրամանատար Ռուդոլֆ Արենդտին: Հավանաբար նա միակ ողջ մնացած ականատեսն է այդ օրերի իրադարձությունների: Նա 97 տարեկան է: Հենց նրա՝ U-23-ի խորտակման վայրի մանրամասն նկարագրությունների շնորհիվ էլ հայտնաբերվել է սուզանավը»,- ասել է Հաքան Ասլանը: