Փորձում են ազատել արքայազնին՝ ծանր մեղադրանքից

Փորձում են ազատել արքայազնին՝ ծանր մեղադրանքից

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդը չի հրահագնել որպեսզի սպանեն սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիին։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ «Մենք գիտենք, որ այդ գործողությունը սանկցիավորված չի եղել արքայազնի կողմից։ Արքայազնը չի կարգադրել սպանել լրագրողին»,- մասնավորապես ասել է նախարար ալ-Ջուբեյրին։

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հրամանը, տարածված կարծիքի համաձայն, արձակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը։