Բացահայտվել է Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքը

Բացահայտվել է Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքը
Քննչական կոմիտե

Բացահայտվել է Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքը: Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի  մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Քննչական կոմիտե