Ջեյմս Մարսդենը պետք է խաղար «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենում

Ջեյմս Մարսդենը պետք է խաղար «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենում

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար Քվենտին Տարանտինոն հավաքել է աստղային դերասանական կազմ, բազմաթիվ կատարողների հրավիրելով մտացածին եւ իրական հերոսներին մարմնավորելու։

Դրանցից մեկն էլ եղել է Ջեյմս Մարսդենը, ով սակայն, չի նկարահանվել ֆիլմի վերջնական տարբերակում։ Մարսդենը պետք է մարմնավորեր երիտասարդ Բերթ Ռեյնոլդսին, ով պետքէ նույնպես հանդես գար, սակայն չհասցրեց, քանի որ մահացավ։ Այս մասին հայտնում է КиноПоиск-ը։ Թե ինչպիսին էր երիտասարդ Ռեյնոլդսի կերպարը ֆիլմում, չի մանրամասնվում։

Ենթադրելի է, որ նա կարող էր հանդես գալ մի տեսարանում, որը կապված էր «Լանսյե» վեսթերն-սերիալի հետ, որի հերոսներն էին Լյուք Պերին եւ Թիմոթի Օլիֆանտը։ Հայտնի չէ նաեւ, թե ինչու Մարսդենը չի հայտնվել ֆիլմում։ Հնարավոր է, որ ռեժիսորը չի ցանկացել օգտագործել Ռեյնոլդսի կերպարն այն բանից հետո, երբ իրական Ռեյնոլդսը մահացել է, կամ էլ Մարսդենի համար պարզապես տեղ չի եղել նախագծում։