Ռ.Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի՞

Ռ.Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի՞

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի վաղը, ժամը 12:20-ին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։