Հասան Ռոհանիին հրավիրել են Բաքու

Հասան Ռոհանիին հրավիրել են Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու Չիմացածների շարժման համաժողովին, որը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաքում։ Հրավերը նախագահ Ռոհանիին փոխանցել է այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամաեդյարովը։ Այս մասին հայտնում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Իրանի նախագահի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, խոսվել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։