Հն, պարոն Օսիպյան, իրավիճակը դեռ վերահսկելի՞ ա

 Հն, պարոն Օսիպյան, իրավիճակը դեռ վերահսկելի՞ ա

Լրագրող Յուլիաննա Լալաբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայկական հյուրընկալության ու իրավիճակի վերահսկելիության մասին...

Երկու օր առաջ դաշտի տարածքից գողացել են մեր նկարչի պլանշետը` iPad Pro 13, որտեղ նրա բոլոր նախագծերն էին, արված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, գործեր, որոնց համար պիտի փող ստանար հայրենիք վերադառնալուն պես, գործեր, որոնց ավանսը ստացել ա, ու պիտի ավարտին հասցներ, մի խոսքով` ամբողջ կյանքը։ Գողացել են առավոտ շուտ, երբ մի րոպեով դաշտից դուրս ա եկել, որ կողքի գառաժից ներկ վերցնի, ինչից ենթադրվում ա, որ գողությունը պլանավորված էր, էդ ժամին ոչ մեկ ըտեղով պատահական չէր անցնի, հաստատ հետևել ու հարմար պահի են սպասել։ Դիման միանգամից դիմել ա ոստիկանություն, որտեղ Իրան փորձում էին համոզել, որ ոչ թե գողացել են, այլ ինքն ա կորցրել, քանի որ թողել-գնացել ա, դե տարածքում գտնվող շունն էլ հաշիվ չի։ Մեր ոստիկանների տրամաբանությամբ, եթե գիշերը մեքենադ կանգնացնում ես բակում ու սաղ գիշեր չես կանգնում կողքը, որ մեկը գա տանի, դա գողություն չի, դա ուղղակի դու դեբիլ ես ու կորցրել ես)) Ինչևէ, ոոստիկանությունից ոչ մի նորություն, խիստ կասկածում ենք, որ գործին ընթացք են տվել, փոխարենը մենք ենք իրանց գործն անում. ճշտել ենք մոտակայքում գտնվող տեսախցիկների տեղն ու տերերին, նայել ենք տեսագրությունները, ափսոս, պարզվեց, որ մեծ մասն աշխատող չեն։ Հիմա ի՞նչ եմ ուզում ասեմ. էս տղեն գնալու ա Հայաստանից ուժեղ հիասթափված, բոլոր նախորդ դրական տպավորություններն արդեն ոչ մի արժեք չունեն, ու էս ամենը մի չմոյի ու ոստիկանության չաշխատելու պատճառով։ Հն, պարոն Օսիպյան, իրավիճակը դեռ վերահսկելի՞ ա»։