Այլ

Միայն դա չէի տեսել, Քառօրյա պատերազմում դա էլ տեսա․․․

Միայն դա չէի տեսել, Քառօրյա պատերազմում դա էլ տեսա․․․

Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարակմանը, մի բան կարող եմ ասել՝ արծիվ որսալը շատ դժվար է, քանի որ նա անհասանելի տեղերում է նստում։ Հազվադեպ է լինում, որ որսորդը կրակելու հեռավորության վրա մոտենա նրան, իսկ արծվին  կենդանի բռնելն ավելի դժվար է։ Դա է պատճառը, որ արծվին ծուղակով են բռնում։ Գեներալ Սամվել Կարապետյանի համար ծուղակ է նախապատրաստվում։ Ու որպեսզի հասկանանք, թե ինչու է նման ծուղակ նախապատրաստվում, հիշեցնենք նրա կենսագրությունը՝ համառոտ․

 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին. 1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

 ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

«Ոսկե արծիվ» շքանշան, 2000

 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)

Մի բան էլ հիշեցնեմ։ Ապրիլյան քառօրյայի մասին խոսելուց գեներալը  մի դեպք էր պատմում․

«Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել»:

Սա կոչվում է  սիրո, անձնազոհության, հայրենասիրության ամուր  շաղախ։ Բոլոր վեհ արժեքները ընդհանրացրած՝ միասնության շաղախ։ Ծուղակն այդ միասնության, ոգու ամրության շաղախի վրա է։ Բոլորս զգոն։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image