Երևանի Հյուսիսային ավտոկայարանի մոտ հետիոտնի վերգետնյա անցումը պետք է շահագործման հանձնվեր 2025թ․ դեկտեմբերին, սակայն այն դեռ կիսակառույց է։
Այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը շատ ուշխույժ է, իսկ վերգետնյա անցումի բացակայության պատճառով` ճանապարհը հատելիս, այս հատվածում հաճախ մարդիկ են ընկնում մեքենայի տակ` զոհվում։
Հյուսիսային ավտոկայարանում աշխատող վարորդները մեզ ասացին, որ մոտ 15 օր առաջ կրկին փողոցն անցնելիս այդտեղ մարդ է զոհվել։