Դա քաղաքական «սամազվանեցություն է․ եթե Գրիգորյանը ՍԴ նախագահ է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է․ Շարմազանով

Դա քաղաքական «սամազվանեցություն է․ եթե Գրիգորյանը ՍԴ նախագահ է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է․ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ չէ, միակ նախագահը Հրայր Թովմասյանն է․

«Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ փայլուն  է։ Ես կխոսեմ փաստերի լեզվով։ Իշխանության 2-րդ մարդը՝ ԱԺ նախագահը, հայտարարում է, որ ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանի Հանրապետությունը։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության «բաստիոն», որտեղ հաստատվեն դատարանների վրա, որտեղ արգելափակեն դատարանների մուտքերը, ինչը արվում է պետության ղեկավարի կողմից, որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության «բաստիոն», որտեղ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչը իրեն հռչակում է ՍԴ նախագահ, սա քաղաքական «սամազվանեցություն» է»,- ասաց ՀՀԿ խոսնակը, ապա Գրիգորյանին սկսեց համեմատել Յեմելյան Պուգաչովի հետ։

Շարմազանովի խոսքով, եթե Գրիգորյանը իրեն հռչակում է ՍԴ նախագահ, ապա ինքը չի զարմանա, որ Փաշինյանը առավոտյան արթնանա և ասի, որ ինքը արքայից արքա Տիգրան Մեծն է կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մանրամասն՝ տեսանյութում: