Հերթական ֆուտբոլային տոնն՝ առանց Հայաստանի

Հերթական ֆուտբոլային տոնն՝ առանց Հայաստանի

Հերթական ֆուտբոլային տոնն՝ առանց Հայաստանի։ Հերթական հիասթափությունն ու տեղապտույտը։ Ցավոք տեսանելի ապագայում Հայաստանը չի մասնակցի որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի, որովհետև նախադրյալները չկան։ Չկա մանկապատանեկան ֆուտբոլ, չկա երիտասարդական հավաքական, չկա ֆուտբոլով ապրող, ֆուտբոլ սիրող չինովնիկ։

Չկա մեկը, ով այս չկաների համար պատասխանատվության կանչի գլխավոր մեղավորին կամ պատասխանատուներին։ «Ես մեղավոր եմ, բայց պատասխանատու չեմ» մատրիցան ամենուր է։ Կրթություն չկա, առողջապահություն չկա, տնտեսություն չկա, դիվանագիտություն չկա, ամենուր ու անընդհատ ոչինչ չկա։ 

P. S. Վրաստանը կմասնակցի Եվրո 2024֊ին, որովհետև առնվազն մեր հետ համեմատության մեջ, գրեթե ամեն ինչ կա։ 

Կմասնակցի, որովհետև գլխավոր մեղավոր֊պատասխատուն` Սահակաշվիլին բանտում փտում է։ Կմտածեք ի՞նչ կապ կա։ Վստահեցնում եմ` ամենաուղիղ։ 

P. P. S. Վրաստանը Եվրոմիության անդամության թեկնածու է, հակառուսական առանցքում լինելով` գրեթե նորմալ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Մենք։ Մենք ՀԱՊԿ֊ում ենք, սակայն Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ են, Եվրոմիությունն ու ՆԱՏՕ֊ն անվերապահ աջակցում են Ադրբեջանին, իսկ մեզ անորոշ խոստումներ են տալիս։ Անվերջանալի է...

Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից