Անտերության մատնված այս շենքը դառնալու է ՏՏ ընկերության գրասենյակներից մեկը

Անտերության մատնված այս շենքը դառնալու է ՏՏ ընկերության գրասենյակներից մեկը

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավանի այս շենքի մասին գրառումներն ինձ ստիպեցին հետաքրքրվել, թե իրականում ինչու են այն քանդել: Նախ շատ հստակ ոչ ոք չիմացավ, թե որ գիտահետազոտական ինստիտուտին է պատկանել այն սովետական  տարիներին, բայց եղել է գիտական հիմնարկ: Որքանով ես եմ տեղյակ, տարիներ շարունակ պետգույքի բալանսում գտնված շենքը հայտնվել է վթարային իրավիճակում ու հիմա այն գնած ՏՏ ընկերությունը (ըստ ինձ հասածի`VOLO) սկսել է ամրացնել այն, որից հետո հին տեսքը պահպանելով ռեստավրացնելու է այն և այս գեղեցիկ ու տասնյակ տարիներով անտերության մատնված շենքը դառնալու է ՏՏ ընկերության գրասենյակներից մեկը: Շատ եմ ցանկանում, որ մի օր հայկական նմանատիպ մի ընկերություն էլ գնի ՀՀ ՊՆ նախկին շենքը և փրկի այն փլուզումից ու թալանից»: