«Կրասնոդարը» բանակցում է Սպերցյանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար

«Կրասնոդարը» բանակցում է Սպերցյանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը բանակցություններ է վարում ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հայազգի Էդուարդ Սպերցյանի հետ՝ ունեցած գործող պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է «championat» պարբերականը։ Ակումբը, ըստ այդմ, արդեն իր առաջարկը ներկայացրել է Սպերցյանին։

Հիշեցնենք, որ մեր հայրենակից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ներկա սեզոնին նա 21 հանդիպում է անցկացրել, խփել 8 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նա գնահատվում է 18 միլիոն եվրո։