Ոստիկանապետի աշխատանքը երևանցիները բացասական են գնահատում. հարցման արդյունքներ

Ոստիկանապետի աշխատանքը երևանցիները բացասական են գնահատում. հարցման արդյունքներ

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց  «Երևանցիները` Երևանի մասին» հարցման արդյունքները։

Ըստ Նավասարդյանի՝ ամփոփված 3 թեմա կա։

«Առաջինը Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ է, երկրորդը վերաբերում է ոստիկանության աշխատանքին, իսկ երրորդը ամսի 11-ի մոսկովյան հայտնի այցի մասին է, որին միայն Երևանի բնակիչներն են պատասխանել, որովհետև, բնականաբար, ծրագիրը Երևանի մասին էր»,- նշեց Նավասարդյանը։

«Օրինակ, գնահատեք ոստիկանության աշխատանքը ընդդիմադիրների կողմից կազմակերպվող ցույցերի ընթացքում. երևանցիները պատասխանել են՝ լիովին դրական գնահատել է 21.9 %-ը, ավելի շուտ դրական` 19.6%-ը, ավելի շուտ բացասական` 23.4%-ը և ընդհանրապես բացասական է գնահատել 23.6%-ը, իսկ 11.5%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Այսինքն, տեսնում ենք,որ բացասական տիրույթի գնահատականները որոշ չափով ավել են դրականներից»,- ասաց Նավասարդյանը։

«Մենք խնդրել ենք նաեւ գնահատել պետական պահպանության ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների ծառայությունը։ Լիովին դրական են գնահատել 20.9%-ը, ավելի շուտ դրական՝ 31.3%-ը, ավելի շուտ բացասական` 8.9 %-ը և ընդհանրապես բացասական է գնահատել 10%-ը։ Իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատանքը խնդրել ենք գնահատել 1-5 բալային համակարգով, և ոստիկանապետը նույնպես բացասական գնահատական է ստացել՝ 2.6 բալ»,- հավելեց Արման Նավասարդյանը։