Ռուսական լրտեսական ցանց է ոչնչացվել

Ռուսական լրտեսական ցանց է ոչնչացվել

Չեխիան ոչնչացրել է ռուսական հետախուզական ռեզիդենտուրային ցանց։ Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը։ Գամաչեկը հիշեցրել է, որ Ռուսաստանը արտաքսել է ավելի մեծ թվով դիվանագետներ, քան Չեխիան է ռուս դիվանագետների արտաքսել։ Գամաչեկը նաեւ ասել է, որ սա ցույց է տալիս, թե հարվածը որքան թիրախային է եղել ռուսների համար։