Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրել է «երրորդ ճանապարհը»․ Die Zeit

Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրել է «երրորդ ճանապարհը»․ Die Zeit

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միաժամանակ ձգտում է Ռուսաստանի հետ եւ երկխոսություն ծավալել, եւ խստացնել սանկցիաները ընդդեմ Կրեմլի։ Ամենայն հավանականությամբ նա ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում երրորդ ճանապարհը։ Այս մասին գրում է Die Zeit գերմանական պարբերականի լրագրող Միխայել Տումանը։ Հեղինակն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը իր ռուս գործընկերոջն առաջարկել է հանդիպել չեզոք տարածքում։

Տումանի կարծիքով, այնպիսի տպավորություն է առաջացել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լիցքաթափում էր լինելու, սակայն հինգշաբթի օրը ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառում ընդդեմ Ռուսաստանի եւ արտաքսում միանգամից տասը դիվանագետների։ Հոդվածագիրը գրում է, որ այս կերպ Բայդենը ցույց է տալիս, թե ինչ է հասկանում ասելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խիստ են լինելու՝ եւ սանկցիաներ եւ երկխոսելու առաջարկ։ Սա, ըստ լրագրողի, Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ գործող վարչակազմի երրորդ ճանապարհն է։