Գնել Սանոսյանը՝ 8 գյուղերի վերադարձի մասին

Գնել Սանոսյանը՝ 8 գյուղերի վերադարձի մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով 8 գյուղերի վերադարձի մասին հայտարարություններին, ասել է.

«Բազմաթիվ անգամ խոսել ենք այս մասին. դրանք կա՛մ միաժամանակյա, կա՛մ հետագա գործընթացներ են: Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, կան, որ՝ մենք: Գործընթացը կարող է հետևյալ կերպ կազմակերպվել, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, այնուհետ տեղի ունենա 2 գործընթաց՝ փոխանակում, մյուսը՝ ֆիզիկապես թողնել զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Հարցին կարելի է պատասխանել սահմանազատման, սահմանագծման աշխատանքային խմբի շրջանակներում»: