Ռուսական Ս-400 համակարգերը կարող են սպառնալիք դառնալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար

Ռուսական Ս-400 համակարգերը կարող են սպառնալիք դառնալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար

Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքում շարունակվում են քննադատություններն ու քննարկումները կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի փորձարկման հետ։ Հիշեցնենք, որ փորձարկումը տեղի ունեցավ օրեր առաջ՝ Սինոպ քաղաքում։ Դաշինքում անհանգստացած են, որ ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարող են ռեալ սպառնալիքներ ստեղծել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կործանիչների համար։ Գերմանական dpa-ի հետ զրույցում, դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ասել է, որ դաշնակիցների ռազմաօդային ուժերի համար ռուսական համակարգերը լուրջ սպառնալիք են, եւ հարկ է, որ Անկարան այլընտրանքներ փնտրի, թեեւ նաեւ նկատել է, որ խնդիրը Թուրքիայի ազգային հարցն է, սակայն եւ մատնանշել է, որ ռուսական համակարգերը չեն կարող ինտեգրացվել ՆԱՏՕ-ական հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։