Այս շենքում չգիտեն անգամ՝ ով ինչ գործառույթ ունի

Այս շենքում չգիտեն անգամ՝ ով ինչ գործառույթ ունի

Գրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ՝ Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ ՝ պահանջելով նախարարի N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 14-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին նախարարությունից տեղեկացրել են, որ պատրաստ են ընդունել իրենց, քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։

«Այո, նախնական պայմանավորվածության համաձայն, մեզ խոստացան, որ պտի հանդիպում լինի, բայց հետո պարզվեց, որ այն անձը, որը մեզ հանդիպում է խոսք տվել, իրականում իրավասու չէ մեր հարցերին պատասխանելու, ուստի հանդիպումը չի կարող տեղի ունենալ։ Առողջապահության նախարարության այս վերաբերմունքը ևս մեկ անգամ հաստատում է, որ այս շենքում գտնվում են միայն ապիկար ու հանցավոր մոտեցումներով օժտված մարդիկ, որոնք անգամ իրենց կառույցում չգիտեն, թե որ աշխատակիցը ինչ գործառույթ ունի։ Մենք իրոք սկզբից շատ ուրախացանք ,մտածեցինք, որ հնարավոր է ժողովրդի ձայնը լսելի լինի, վերջապես մեր առաջարկները լսեն, բայց տեսանք՝ ինչ ստացվեց։ Այս շենքում չկա մի մարդ, որը կարող է պատասխանել քաղաքացու շատ պրիմիտիվ հարցերին։ Կամ էլ կարող ենք մտածել, որ միտումնավոր են անում, որ ժողովրդի ցասումը ավելի բարձրանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էմիլ Մարկոսյանն ու հավելեց, որ էլ հանդիպում չեն պահանջելու, քանի որ տեղի ունեցածից հետո դա անիմաստ են համարում։

«Ավելի լավ է հանդիպումը իրավապահ մարմիններում տեղի ունենան, հարցաքննություններ լինեն և այլն։ Այս նախարարությունը իրոք լսելի ունակություն չունի։ Ժողովրդի խորհուրդները իրոք կարող են նվազեցնել համավարակի թվերը։ Մենք ուզում ենք նրանց բացատրել, որ ախտահանման առաջին միջոցներից են նաեւ բանկերում փողերի ախտահանումը, սուպերմարկետներում փողերի ախտահանումը, բայց մեզ չեն ուզում անգամ լսել։ 10 օրը մեկ պիտի փողերը ախտահանվեն, ուրիշ երկրներում դրա արդյունքում 40 տոկոս թիվ է նվազում, բա դուք էլ արեք, ինչու չեք անում»,- ասաց Մարկոսյանը։