Քեզ Աստված ա ուղարկել. օգտատերերն՝ Իրանի Հյուպատոսին

Քեզ Աստված ա ուղարկել. օգտատերերն՝ Իրանի Հյուպատոսին

«Այսօր Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Այսօր այս մասին Կապանում հայտարարել է հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին Կապանը կարող է չանհագստանալ, ես այստեղ եմ»,- ասաց նա:

Ինչպես միշտ, այս անգամ ևս ֆեյսբուքահայությունը բուռն կերպով քննարկեց կատարվածը: Օգտատերերն իրար հերթ չտալով գրառումներ կատարեցին, երախտիքի իրենց խոսքն ասելով հյուպատոսին: Մենք առանձնագրել ենք մի քանիսը.

Օգտատեր Ջուլիետա Հովհաննիսյանը գրել է.

«ՔԵԶ ԱՍՏՎԱԾԱ ՈՒՂԱՐԿԵԼ»

Օգտատեր Նելլի Պերպերյանը գրել է.

«Հուսադրող է։Քանի որ մեր անվտանգությանթյունը Իրանի շահերից է բխում»։

Օգտատեր Տաթև Տերտերյանը գրել է.

«Կեցցեք, մեզ դուք միայն կարող եք օգնել»:

Դավիթ Մարկոսյանը գրել է.

«Որ մի վարչապետ Նիկոլն ըլնի, մեր հույսն էլ ուրիշները կլնեն»։