Հեռախոսազրույցներ կունենա Պուտինի եւ Զելենսկու հետ

Հեռախոսազրույցներ կունենա Պուտինի եւ Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա մանրամասնել է, որ Պուտինը այժմ ավելի մեղմ ու բանակակցությունների հանդեպ ավելի բաց կեցվածք ունի Կիեւի հանդեպ։ Զելենսկին էլ, ըստ Էրդողանի տրամադրված է հաղթահարելու «այս հարցը»։

Նշենք, որ ամսի տասնիննին Էրդողանն արդեն հեռախոսազրույց ունեցել էր Զելենսկու հետ, որի ընթացքում հիշեցրել էր, որ կարեւոր է, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով։