Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

Իտալիայի հավաքականին 1-3 հաշվով պարտվելուց հետո, Հայաստանի հավաքականը նույն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի շրջանում ընդունել էր Բոսնիա և հերցեգովինայի ընտրանուն։

Հանդիպման հենց 4-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց մեր ընտրանուն։

13-րդ րոպեին հաշիվը Բոսնիա և Հերցեգովինայի կազմում հավասարեցրեց Էդին Ձեկոն։

Առաջին կեսում այլևս գոլեր չեղան։

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 2-1։

Մխիթարյանի երկրորդ գոլից ընդամենը երկու րոպե անց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոյակը։

Գոյակի գոլից շատ չանցած, նույն Մխիթարյանի փոխանցումից հետո հայերին խաղի մեջ հերթական անգամ առաջ մղեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3-2։

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստը գրավեց սեփական դարպասը՝4-2։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ 4-2 հաշվով։