«Մեծ Եղեռնի հետ առերեսվելը մեր պատասխանատվությունն է»․ Թուրքիայի Կոմկուս

«Մեծ Եղեռնի հետ առերեսվելը մեր պատասխանատվությունն է»․ Թուրքիայի Կոմկուս

Թուրքիայի ձախակողմյան, կոմունիստական «Աշխատավորական կուսակցությունը» (TIP) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ 

«109 տարի առաջ կոտորածների  ու աքսորի միջոցով բնիկ  հայ ժողովրդի վտարումն  այս հողերից մեր պատմության ամենամեծ ցավերից  մեկն է։ Մեծ Եղեռնի, այս մեծ ողբերգության  հետ առերեսվելը մեր պատասխանատվությունն է, ինչպես  մեր կորցրածների/նահատակների այնպես էլ ապագայի առջև։ Մենք հակված ենք եղբայրության  և խաղաղության»,-նշված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ այս կուսակցությունը հիմնադրվել է 1961թ-ին։ Այն ունի մարքիսիստական գաղափարախոսություն։