«Ես աջակցում եմ ճշմարտությանը, դուք ու՞մ եք աջակցում»․ Բագրատ Սրբազանը` ՆԳՆ նախարարի տեղակալին

«Ես աջակցում եմ ճշմարտությանը, դուք ու՞մ եք աջակցում»․  Բագրատ Սրբազանը` ՆԳՆ նախարարի տեղակալին

«Ես աջակցում եմ ճշմարտությանը, դուք ու՞մ եք աջակցում»,- այս հարցն է ուղղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան-ը` ՀՀ Ներքին գործերի նախարարության տեղակալին։

«Այս հարցը, իր ընդհանուր համատեքստի մոջ ոստիկանության հետ կապ չունի, դեռ հակառակը` ոստիկանությունը պետք է ապահովի անվտանգությունը

Թե սահմանը որտեղով է անցնում, չի անցնում`, կա ՀՀ օրենք և կա միջազգային պայմանագիր, դրանցից ոչ մեկը հարգված չի: Ոստիկանության խնդիրն է գնալու, ձերբակալելու նրանց, ովքեր խախտում են դրանք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝  «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Մանրամասն՝ տեսանյութում