ԼՂ-ում կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային խմբի վրա․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային խմբի վրա․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձինք կրակել են ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային խմբի վրա։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկության դիրքերի ուղղությամբ»,- հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ գնդակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայում ռուս խաղաղապահները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննում են տեղի ունեցածը։

Գերատեսչությունը զեկուցել է նաև ղարաբաղյան զինված կազմավորումների զինաթափման առաջընթացի մասին։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է 111 ՀՕՊ համակարգ, 95 հրանոթ, 92 մեքենա, 76 զրահամեքենա, ինչպես նաև մոտ 6,3 հազար հրետանային զինատեսակ և 14,4 մլն զինամթերք։