Սկանդալում հայտնված Ադյան եղբայրների հորեղբոր որդու դեմ քրգործ է հարուցվել 25 միլիոն դրամ յուրացնելու համար
Սկանդալի կենտրոնում հայտնված Պետական վերահսկողական ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել եւ Դավիթ Ադյանների հորեղբոր որդին՝ Արմեն Ադյանը, եւս հայտնվել է սկանդալի կիզակետում։
Բանն այն է, որ Արմեն Ադյանի դեմ քրեական գործ է հարուցվել 25 միլիոն դրամ յուրացնելու փաստի առթիվ․ նա եղել է Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենը։ Մեր տեղեկություններով՝ յուրացրել է 18 ուսանողի կրթաթոշակ, 7 ծանոթ-ազգականի անունով հաստիքներ է բացել եւ աշխատավարձերը յուրացրել։ Քրեական գործը հարուցելու օրերին Ադյանը գտնվել է ԱՄՆ-ում, իմանալով գործի մասին՝ ետ է վերադարձել Հայաստան։
Քրեական գործի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա փաստաբան Սամվել Ջաղինյանից, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման անուն-ազգանունով պաշտպանյալ չունի եւ նման գործով որպես պաշտպան ներգրաված չէ։
Մեր պնդումներին ի պատասխան, նշեց․ «Ձեր նկարագրածով քրեական գործով դեռեւս ես ներգրաված չեմ։ Երբ կարգավիճակ ունեցող անձը կդիմի, կներգրավվեմ, բայց էս պահին քրեական գործով ինքս պաշտպան ներգրավված չեմ, մեղադրյալ Արմեն Ադյանին էլ չեմ ճանաչում։ Որոշակի մանրամասնությունների եք տիրապետում, ինչո՞ւ տեղեկություն տվող անձը չի ասել, որ դեռեւս մեղադրանք չկա։ Համենայնդեպս, այդ գործի շրջանակում ես որեւէ դատավարական գործողության չեմ մասնակցել»։
Կարծիքներ