Հարավային Կորեայում ընտրել են կորոնավիրուսի բուժման պրեպարատ

Հարավային Կորեայում ընտրել են կորոնավիրուսի բուժման պրեպարատ

Հարավային Կորեայի իշխանությունները թույլատրել են «Ռեմդեսիվիր» հակավիրուսային պրեպարատի գնումներ կատարել, հաշվի առնելով, որ այն կարող է օգնել նոր տիպի կորոնավիրուսի բուժման թերապիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ռեմդեսիվիրը» հապճեպ կերպով հաստատվել է ԱՄՆ կողմից այս տարվա մայիսի մեկին՝ որպես պրեպարատ, որը օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար։ Ժամանակին այն մշակվել էր Էբոլա տենդի բուժման համար, սակայն չէր կարողացել ապացուցել իր արդյունավետությունը։ Դեղամիջոցը ստեղծվել է ամերիկյան Gilead Sciences ընկերության կողմից։ Ներկայումս դեռ շարունակվում են այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումները միջազգային գիտական խմբի կողմից՝ ծանր հիվանդությամբ ընթացք ունեցող կորոնավիրուսով հիվանդների վրա։