ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանը կարող է վերանայել ուրանի հարստացման իր որոշումը մի քանի ժամում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ ամերիկյան NBC.ալիքին տված հարցազրույցում։ Այն հարցին, թե Իրանն ունի մտավախություն, որ կրակի հետ է խաղում, Զարիֆը պատասխանել է, որ ավելի շուտ ԱՄՆ-ն է խաղում կրակի հետ, դուրս գալով միջուկային գործարքից։ « Մենք ունեինք համաձայնագիր, որը սահմանում էր նաեւ, թե ինչ միջոցառումներ կարվեն, եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը։ Մենք հանգիստ կարող ենք դադարեցնել մասնակի կերպով՝ համաձայնագրի կատարումը մեր կողմից»,- ասել է Զարիֆը։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ նկատել է, որ անձամբ Թրամփը պատերազմ չի ուզում, սակայն նրա շրջապատում դեմ չէին լինի դրան։ Զարիֆը նկատել է նաեւ, որ Թրամփը ճնշման տակ է, սակայն չեն կարողանա ազդել նրա որոշման վրա եւ ողջամտությունը կհաղթի։