Թուրքիան արձագանքել է ԵՄ սանկցիաներին

Թուրքիան արձագանքել է ԵՄ սանկցիաներին

Թուրքիան կշարունակի գազի արդյունահանման հետ կապված իր գործողությունը Միջերկրականի արեւելյան ավազանում, չնայած ԵՄ սանկցիաներին։ Այս մասին, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ունի հավասար իրավունքներ Կիպրոսի ռեսուրսների հանդեպ եւ ԵՄ-ն կանխակալ մոտեցում ունի այս հարցում, քանի որ ԵՄ հայտարարության մեջ չեն հաշվի առնվել կիպրացի թուրքերի իրավունքները։