«Մանչեսթեր սիթին» փորձում է լինել ազնիվ ֆուտբոլում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր սիթին» փորձում է լինել ազնիվ ֆուտբոլում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է գերմանական «Շալկեի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպմանը։ Խոսելով արբիտրների աշխատանքի մասին, Գվարդիոլան ասել է, որ ինքը հավատում է արբիտրների տեսաօգնական համակարգին եւ շեշտել, որ «Մանչեսթեր սիթին» ձգտում է լինել ազնիվ խաղում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 3։2 հօգուտ անգլիական ակումբի, որտեղ գերմանացիները երկու գոլ վաստակել են տուգանայիններ իրացնելով։ Գվարդիոլան նաեւ նշել է, որ արբիտրների տեսաօգնական համակարգը ժամանակի ընթացքում կկատարելագործվի եւ այն կարեւոր գործիք է վիճարկելի հարցեր պարզաբանելու համար։