Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը կարող է մասնատվել և հանվել վաճառքի

Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը կարող է մասնատվել և հանվել վաճառքի

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի տարածքի՝ պետությանը նվիրաբերելու մասով ասաց, որ իրենք նամակ են գրել դատախազին, մնացածն արդեն իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է։

«Եթե որևէ խոչընդոտ և առարկություն չլինի կոնկրետ դատախազության կողմից և լինի էդ հանձնարարականը մեզ, պրոցեսին արագ ընթացք տալու համար որևէ խնդիր չի լինի»,-ասաց պարոն Բաբայանը։

Hraparak.am-ի հարցին, թե տարածքը պետությանը հանձնվելուց հետո ի՞նչ է լինելու այդ տարածքի հետ, Բաբայանն ասաց․ «Պետք է քննարկվի։ Ես էլի եմ ասել, որ էնտեղ շատ տարբեր բնույթի գույքեր են՝ տարբեր ֆունկցիոնալ նշանակության, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելն ու ըստ ֆունցկիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա հյուրանոց, կան նաև պտղատու այգիներ, կա ձիարշավարան կամ ձիաբուծարան և կան ուղղակի դաշտեր, որտեղ ուղղակի բույսեր են աճեցնում և կենդանիներ են պահում»։

Մեր դիտարկմանը, թե արդյոք սեփականության վերաբաշկման չի՞ նմանվի, եթե հանեն աճուրդի այդ տարածքները, և այն ձեռք բերի նոր կամ հին իշխանությունից որևէ մեկը, Բաբայանն ասաց․ «Նոր իշխանությունից ես բացառում եմ, որովհետև իշխանության ներկայացուցիչները պետական պաշտոնայներ են և ոչ թե բիզնեսմեններ են»։

-Օրինակ՝ կարող է Ձեր հորեղբողր տղան լինի։

-Եթե իմ հորեղբոր տղան զբաղվում է ինչ-որ մի բիզնեսով, դա որևէ նշանակություն չունի, և եթեաճուրդով կհաղթի ինչ-որ մեկը, դա չի նշանակում, թե փոխկապակցվածությունն է դեր խաղացել։ 
 
-Ամեն դեպքում սեփականության վերաբաշխման երևույթ կարող է դիտվել այդ գործըթնացը։

-Դա ոչ թե  սեփականության վերաբաշխման երևույթ կարող է դիտվել, այլ կարո ղէ դիտվել հանրային սեփականության վերադարի երևույթ։