Գիտահետազոտական կենտրոնում 7 կապիկ սատկել է

Գիտահետազոտական կենտրոնում 7 կապիկ սատկել է

Կապիկների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան խոշոր գիտահետազոտական կենտրոնում սատկել են 7 կապիկի ձագեր՝ պատահական թունավորման հետեւանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը հրապարակելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։ Կենդանիների անկման դեպքը գրանցվել է ԱՄՆ Դեւիսի Կալիֆորնիայի համալսարանի պրիմատների գիտահետազոտական կենտրոնում։ Սատկած կենդանիների տարիքը չի գերազանցել մի քանի շաբաթականը։Պարբերականի ուշադրությունը գրավել է այն, որ թեեւ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին, սակայն կենտրոնը դաշնային իշխանություններին այդ մասին իրազեկել է մեկ տարի անց։ Այսպես, Լաբորատոր կենդանիների հսկողության դաշնային վարչությանը հասցեագրված նամակում, գիտահետազոտական կենտոնը տեղեկացրել է, որ կապիկներից երկուսը ունեցել են ընդհանուր թույլ առողջություն, սակայն սատկել են մասնագիտական սխալմունքի պատճառով։ Նամակում նաեւ նշվում է, որ կենտրոնում փորձել են բուժման անհապաղ միջոցներ իրականացնել, սակայն կենդանիներին փրկել չի հաջողվել։ Որոշների հանդեպ էլ, մահացու հիվանդացած լինելով պայմանավորված, էֆթանացիա է իրականացվել։ Այս դեպքից հետո հնարավոր է, որ դաշնային իշխանությունները կտրուկ քայլեր ձեռնարկեն համալսարանական գիտահետազոտական կենտրոնի հանդեպ։ Նշենք, որ կենտրոնն ունի 4200 կապիկ, որոնց օգնությամբ ուսումնասիրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Զիկա վիրուսը եւ այլ վարակիչ ու ծանր հիվանդություններ, ներառյալ նաեւ Ալցհեյմերի հիվանդությունը։