Մհերի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Մհերի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեդարձը:

«Շնորհավոր Ձեր ծննդյան օրը, Նիկոլ Վովաևիչ, Ձեզ մաղթում եմ առողջություն, ձեռքբերումներ, հաջողություններ ամեն ինչում»։

Հիշեցնենք, որ երբ 2017-ին Մհերն ստացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում, չդադարեցին քննարկումները, որ երգիչն այդ կոչմանն արժանացել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմը լինելու համար։

Իսկ երբ հայտնի դարձավ, որ Մհերը մասնակցում է «Դեպի Եվրատեսիլին», քննարկումների նոր ալիք սկսվեց, որ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կաջակցի, որպեսզի հենց Մհերը հաղթի մրցույթում։