Գյումրիում պարեկները չոր ճյուղի համար ձերբակալել են բնակկոմունալ բաժնի 70-ամյա աշխատակցին, գործն ուղարկել դատախազություն

Գյումրիում պարեկները չոր ճյուղի համար ձերբակալել են բնակկոմունալ բաժնի 70-ամյա աշխատակցին, գործն ուղարկել դատախազություն

Քիչ առաջ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանից տեղեկացանք, որ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի  աշխատակից Պողոս Փափազյանին պարեկները ձերբակալել են՝ մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

Փափազյանը Գյումրու Մայր Հայաստանի հատվածում իրականացրել է սանիտարական էտում՝ բրիգադիրի գլխավորությամբ։

«Տարեց մարդ է, ինքը կոմունալ բաժնի աշխատակիցն է, այդ տարածքում իրակացնում է սանմաքրման աշխատանքներ , մարդը գլխավոր ինժեների եւ բրիգադիրի ցուցումով չոր ճյուղերն է հեռացրել, որը խանգարել է ջրահեռացման համակարգին, պարեկները հայտնվել են, տարել բաժին, արձանագրություն են կազմել, գործը դատախազություն ուղարկել ։Զանգել են քաղաքապետարան, այնտեղից ինչ-որ ՔՊ-ական օգնականներից մեկն ասել է, թե ինքը տեղյակ չէ, դա հիմք են համարել ու գործ են հարուցում, մի խայտառակ վիճակ․․․։ Ոչ բրիգադիրին են լսել, ոչ ինժեներին, այսինքն՝ եթե գործ են հարուցում պիտի լսեին անմիջապես այն մարդկանց, ովքեր կողքին են եղել, եւ ում ցուցումով, որ նա դա արել է․․․․ »,- hraparak.am-ին պատմեց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Hraparak.am-ը զրուցեց նաև Պողոս Փափազյանին որդու՝ Կարեն Փափազյանի հետ, որից տեղեկացանք, որը 70-ամյա հայրը մինչ այս պահը գտնվում է ոստիկանությունում, հրաժարվում են նրան ազատ արձակել․«Մի ճյուղի պատճառով հորս պահում են, գործ են հարուցել, ուղարկել են դատախազություն, բայց սպասում ենք, որ դատախազությունը կմերժի իրենց, որովհետև էնտեղ էլ զարմացել են, թե էս ինչ բան է։Բայց մեկ է՝ պարեկներն իրենց սուրբ պարտականությունն են համարում մինչև վերջ գնալ, բրիգադիրը կըսե՝չորացած ճյուղ է, իրենք նշել են ծառ․․․․, էսպես խայտառակ վիճակ․․․»,-բարկացած ասաց Պողոս Փափազյանի որդին՝ նշելով, որ ոստիկանությունում հոր կողքին է, սպասում են դատախազության որոշմանը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատախազությունը չմերժեց ոստիկանության հայցը, արդեն քննիչ է հրավիրվել՝ Փափազյանի նկատմամբ գործ է հարուցվում։

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատախազությունը չմերժեց ոստիկանության հայցը, արդեն քննիչ է հրավիրվել՝ Փափազյանի նկատմամբ գործ է հարուցվում։