Մեր բնակչության մեծամասնությունն արդեն վարակվել ու առողջացել է կորնավիրուսով․ համաճարակաբան

Մեր բնակչության մեծամասնությունն արդեն վարակվել ու առողջացել է կորնավիրուսով․ համաճարակաբան

ԱՆ Հիվանդություններիի կանխարգելման կենտրոնը մոտ տասն օր առաջ հայտարարել էր, որ նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը։

Մինչ «AstraZeneca»-ի Հայաստան հասնելը չի բացառվում այլ պատվաստանյութի ներկրում, արդեն Հայաստանը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի 60 դեղաչափ օգնություն է ստացել՝ 30 հոգու համար, «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։

Բնականաբար, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայատանում ոչ բոլորն են ցանկանում պատվաստվել։ Եվ արդեն իսկ հայտարարվել է, որ ևս 1-2 տարի և, աշխարհում այլևս անհնար է լինելու ճանապարհորդելը, գործարքներ կնքելը, սոցիումի մեջ լինելն առանց այդ անձնագրերի։

«Հրապարակը» զրուցել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ, որն ասում է, որ եթե դա լինի, լինելու է աշխարհի ամենամեծ հիմարությունը։ «Մեր բնակչության մեծամասնությունն արդեն վարակվել է, առողջացել է, էդ Covid-անձագիրն ինչի է պետք, հենա՝ մարդը բնական ձևով պատվաստվել է։ Ժամանակն է՝ կողքից նայել,տեսնել, թե ինչ է կատարվում։ Իրականում, դա ոչ մի աղերս չունի բժշկության հետ։ Բոլոր կորոնավիրուսները որպես այդպիսին եկան ու կորան, բնակչության պոպուլյացիայի մեջ իրենք չմնացին։ Կամ մնացին՝ անհետ, ասենք՝ ինչ-որ մեկի մոտ մրսածության նման մի բան է լինում, ոչ ոք չգիտի՝ դա գրի՞պ է, պարագրի՞պ, թե կորոնավիրուս։

Ինչից  որոշեցին, որ այդ կորոնավիրուսը մշտական մնալու է մարդկային պոպուլյացիայի մեջ և պարտադիր ապագայում պետք են լինելու այդ անձնագրերը, պատվաստումներն ու մնացած բաները։ Ո՞վ է դա որոշել։ Մեկ տարի հետո կարող է մոռանանք էս վիրուսի մասին ընդհանրապես»,-հարցնում է բժիշկը։

Հարց, եթե բժիշկները հայտարարում են կրկնավարակի դեպքերի մասին, ապա ի՞նչ պատվաստում, չէ՞, որ պատվաստման իմաստը հակամարմինների ստեղծումն է, որ մարդը նորից չհիվանդանա։ Բայց եթե հիվանդանում է, ինչու՞ պետք է պատվաստվելուց հետո նորից չհիվանդանա։
Ի պատասխան՝ բժիշկ Հովհաննիսյանն ասում է, որ այս պահի դրությամբ ինքը չգիտի կրկնավարակի նորմալ հաստատված դեպքեր։

Վստահ է, որ կամ առաջին անգամն է թեստը եղել սխալական, կամ երկրորդ։ Հնարավոր է, որ աշխարհում լինեն մի քանի հատուկենտ դեպքեր։ Հետևաբար, ազդել է համաճարակի կամ հանրային առողջության վրա։