«Լայթ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

«Լայթ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ԼԱՅԹ» վարկատեսակը, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը և բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար:
Իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ մինչև 2000 ԱՄՆ դոլար կամ Եվրո վարկային գիծ: 

Նշված վարկատեսակն ունի բավականին շահավետ պայմաններ և տրամադրվում է ՝ ԱՄՆ դոլարի համար 15% անվանական տոկոսադրույքով, իսկ Եվրոյի համար 12% անվանական տոկոսադրույքով՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով:

«ԼԱՅԹ» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է իրականացնել հնարավորինս պարզ, արագ և հաճախորդի համար նվազագույն ծախսերով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…