Դեկտեմբերի 31-ին, ժամը 24։00-ին հանդես գանք մեր ուղերձներով

Դեկտեմբերի 31-ին, ժամը 24։00-ին հանդես գանք մեր ուղերձներով

Հասարակության մի հատված հույս ուներ, որ Ամանորը դիմավորելու է «առանց Նիկոլ Փաշինյանի»՝ նա մինչեւ դեկտեմբերի 31-ը հրաժարական է տալու եւ երկիրը պարտության բերած իշխանությունը հեռանալու է՝ իր հետ տանելով նաեւ 2020 թվականին մեր երկրին պատուհասած բոլոր փորձանքներն ու դժբախտությունները։ Բայց, պարզվեց, մի ամբողջ հասարակություն, նրա մտածող, կամ ինչպես Փաշինյանն է անվանում՝ էլիտար հատվածն այնքան վճռական չէ, ինչքան ինքը՝ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը։

Եւ մենք Ամանորը դիմավորում ենք նրա հետ միասին, ինչ նշանակում է, որ դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձով հենց ինքը՝ մեր երկրին պարտություն բերած, այսքան զոհերի պատճառ հանդիսացած, երկիրն անդունդի եզրին հասցրած անձնավորությունն է հանդես գալու ամանորյա ուղերձով, ինչը շատերը ցավոտ են տանում եւ առաջարկում են հեռուստացույցներն անջատել։

Ես ունեմ այլ առաջարկ․ բոլոր նրանք, ոքեր համարում են, որ դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ուղերձով հանդես գալու եւ մեր յուրաքանչյուր բնակարան «մտնելու», առաջարկում եմ ակցիա անել՝ ֆլեշ-մոբ։ Առաջարկում եմ բոլոր մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերով լայվ մտնեն եւ ուղերձներով հանդես գան՝ հայտնի-անհայտ, կուսակցական-անկուսակցական, մտավորական-արհեստավոր՝ բոլորը։ 

Մանավանդ դրանով նաեւ կհաստատենք հենց իր՝ Փաշինյանի թեզը, թե՝ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա։ 
Ասեք ձեր հոգու խոսքը ժողովրդին, մաղթանքներ հղեք, ուղերձով հանդես եկեք։ Դա կլինի հրաշալի քաղաքական ակցիա՝ մեր երկրին նոր շունչ եւ նոր թափ հաղորդելու։

Դեկտեմբերի 31-ին, ժամը 24։00-ին հանդես գանք մեր ուղերձներով

Հասարակության մի հատված հույս ուներ, որ Ամանորը դիմավորելու է «առանց Նիկոլ Փաշինյանի»՝ նա մինչեւ դեկտեմբերի 31-ը հրաժարական է տալու եւ երկիրը պարտության բերած իշխանությունը հեռանալու է՝ իր հետ տանելով նաեւ 2020 թվականին մեր երկրին պատուհասած բոլոր փորձանքներն ու դժբախտությունները։ Բայց, պարզվեց, մի ամբողջ հասարակություն, նրա մտածող, կամ ինչպես Փաշինյանն է անվանում՝ էլիտար հատվածն այնքան վճռական չէ, ինչքան ինքը՝ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը։ Եւ մենք Ամանորը դիմավորում ենք նրա հետ միասին, ինչ նշանակում է, որ դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձով հենց ինքը՝ մեր երկրին պարտություն բերած, այսքան զոհերի պատճառ հանդիսացած, երկիրն անդունդի եզրին հասցրած անձնավորությունն է հանդես գալու ամանորյա ուղերձով, ինչը շատերը ցավոտ են տանում եւ առաջարկում են հեռուստացույցներն անջատել։